Ալիևի կարծիքով ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի իրեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկն առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցության սահմանների եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումն էր»։ Նա տարակուսանք է հայտնել դրա անհրաժեշտության վերաբերյալ:

«2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնել է երկամսյա ժամկետով առաքելության ժամանակավոր ներկայությանը, որը բաղկացած է սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն երբ առաքելությունը երկարաձգվեց, Ադրբեջանին դրա մասին չծանուցեցին և նրա հետ չխորհրդակցեցին: Ներկայում առաքելությունը լրացուցիչ ժամկետով երկարաձգելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում»,- նշել է նա։

Ալիևը դժգոհություն է հայտնել առաքելության անդամների պահվածքից՝ այն «հեռադիտակային ​​դիվանագիտություն» անվանելով:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է այդ հարցը բարձրացնել Եվրամիության հետ իր շփումներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031