Կլիմայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցչի հանդիպումը Ջոն Քերիի հետ տևել է ավելի քան չորս ժամ
Կլիմայի փոփոխությունների հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Սե Չժենհուայի հանդիպումն իր ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերիի հետ տևել է ավելի քան չորս ժամ։ Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում։
Կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Պեկին է ժամանել հուլիսի 16-ին, նրա այցը Չինաստան կտևի մինչև հուլիսի 19-ը։ Քերին չինական կողմի հետ քննարկում է համագործակցության հարցեր, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխությունների խնդրի լուծմանը:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը նշում է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն, որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ, կիսում են պատասխանատվությունը կլիմայի հարցերով գործողություններն առաջ մղելու համար։
Նաև ակնկալվում է, որ Քերիի այցի միջոցով հնարավոր կլինի թուլացնել երկու երկրների միջև լարվածությունը․ այս ուղղությամբ ջանքեր են գործադրել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը, որոնք վերջին ամսվա ընթացքում առանձին այցեր են կատարել Չինաստան։