Մոլդովայում կեղծվել են եվրաինտեգրման հարցով հանրաքվեի և նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ Այս մասին НТВ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չորեքշաբթի հայտարարել է, որ Եվրամիության գործադիր իշխանությունը փորձում է տապալել իր կառավարությունը և «խամաճիկ» վարչակազմ պարտադրել Բուդապեշտին՝ իր բողոքը համեմատելով 1956 թվականի հակախորհրդային խռովության հետ, որը Կարմիր բանակը խեղդել է արյան մեջ։ Հունգարիայի վարչապետը, որը բազմիցս ընդհարվել է ԵՄ առաջնորդների հետ, վերջին անգամ այս ամսվա սկզբին Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի և միգրացիայի վերաբերյալ իր ինքնիշխան քաղաքականությունը Բրյուսելի համար անընդունելի է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Օրբելի» վերլուծական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն է։
Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» բանաձևը, որի քվեարկությունը կայանալու է հոկտեմբերի 24-ին։
Այս մասին հայտնում է Belta գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի՝ բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցին։
«Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք»
Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում ներկայցրել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել են այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին:
Հռչակագրում տեղ են գտել նաև դրույթներ՝ կապված ֆինանսատնտեսական, մարդասիրական, դիվանագիտական երկխոսության զարգացման հետ:
Հայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:
«Մենք կխոսենք մեր երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածաշրջանային խնդիրների, սիրիական խաղաղության գործընթացի, Անդրկովկասում իրավիճակի կարգավորման մասին։ Պատրաստ եմ Ձեզ տեղեկացնել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,– ասել է Ռուսաստանի ղեկավարն իր թուրք գործընկերոջ հետ բանակցությունների սկզբում, որը տևել է 55 րոպե:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մանասյանը։
Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահները քննարկել են բանկային և ֆինանսական ոլորտներում առավել արդյունավետ համագործակցելու հետ կապված հարցեր: Այս մասին գրել է «Коммерсантъ»-ը:
Ստավրոպոլի երկրամասում գտնվող հայկական Էդիսիա գյուղն ավելի քան 16 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից տուժածներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի մերձակայքում գտնվող TUSAS պաշտպանական ընկերության օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն։
ՆԱՏՕ-ի անդամ լինելը խոչընդոտ չէ, որ Թուրքիայի միանա նաեւ ԲՐԻԿՍ-ին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «НТВ»-ին տված հարցազրույցում:
«Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն անում, որը բացառապես ադրբեջանական թեզերի կրկնությունն է, կամ բացառապես բխում է Ադրբեջանի շահերից․ իմ խորին համոզմամբ՝ նա ցանկանում է ուղղակի ցույց տալ ադրբեջանական կողմին, որ կարող է լինել ավելի կոլաբորանտ, ավելի ադրբեջանահաճո քաղաքականություն վարել, քան Նիկոլ Փաշինյանն է վարում։ Ես այսօր ՔՊ-ի ներսում տեսնում եմ այդ մրցակցությունը, թե ով հետագայում կարող է հավակնել վարչապետի դերին, և այդ մրցակցության շրջանակներում ոմանք իրենց գերխնդիրն են համարում հաճոյանալ հենց Իլհամ Ալիևին։ Այդ ամբողջը ես տեղավորում եմ հենց այդ տրամաբանության մեջ»,- ընդգծեց նա։
Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի բողոքը, որը վերաբերում էր նրա կալանքի ժամկետի երկարաձգմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իրանի մայրաքաղաքի արվարձանում` Քերեջ քաղաքում, մահապատժի են ենթարկվել կեղծ ալկոհոլի արտադրության և զանգվածային տարածման համար մեղադրվող 4 անձ։ Այդ խմիչքն անցած տարի 17 մարդու մահվան և շուրջ 200-ի թունավորման պատճառ էր դարձել։ Այս մասին Nour News գործակալությանը հղում անելով` հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ քննարկել Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Անդրկովկասում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները, հայտնել է ТАСС-ը։
Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։
Խոսելով թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու իրանական բանակի հնարավորությունների մասին՝ Միհանդուստը նշել է, որ Իրանը տեղակայել է հակահրթիռային պաշտպանության հզորագույն համակարգ և անհրաժեշտության դեպքում «այն անմիջապես գործի կդրվի»։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Անկարայում Ղազախստանի դեսպանատան կողմից «Ղազախստանի Հանրապետության տոնի» առթիվ կազմակերպված ընդունելությանը:
ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7-ի երկրներից։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ժամանակ նեղ կազմով հանդիպումից հետո ընդլայնված նիստի ժամանակ այդ մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի միացել ԱՊՀ նախարարական ձևաչափում ընդունված երկու փաստաթղթերին։
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եկել էր Արցախի Տիգրանակերտից պեղումների ժամանակ հայտնաբերված նռով։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի մակետով է գնում, ինքն էլ որոշել է ամեն անգամ դատարկաձեռն չգալ հարցուպատասխանին։
«Թուրքական ավիաուղիները» և «Պեգասուսը» անվտանգային նկատառումներից ելնելով դադարեցրել են թռիչքները դեպի Իրան։
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք COP-29-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է պաշտոնական դիրքորոշում հայտնել և հանդես գալ հայտարարությամբ՝ պահանջ ներկայացնելով Բաքվին բոլոր հայ բանտարկյալներին վերադարձնելու հարցով։
Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող ձեռնարկություններում հնչել են կրակոցներ ու լսվել են պայթյունի ձայներ։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆլորիդայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նահանգում Vibrio vulnificus մանրէով վարակվել է առնվազն 74 մարդ: