Իրանցի գեներալը երկրի հակաօդային պաշտպանության համակարգը ԱԹՍ-ների համար անհաղթահարելի է անվանել

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը թույլ չի տա որևէ ինքնաթիռի մուտք գործել երկրի օդային տարածք։ Դրա մասին հայտարարել է Իրանի բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստը։

«ՀՕՊ ուժերն այժմ այնպիսի պատրաստվածության վիճակում են, որ ոչ մի ինքնաթիռ չի կարողանա օդ բարձրանալ մեկ այլ երկրի տարածքից և ներխուժել Իրանի տարածք»,- ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում ընդգծել է իրանցի գեներալը։ Նա նշել է, որ ոչ ինքնաթիռը, ոչ էլ անօդաչու թռչող սարքը չեն կարողանա թափանցնել Իսլամական Հանրապետության օդային տարածք՝ երկրի տարածքը հարվածելու համար։

Խոսելով թշնամու հրթիռային հարձակումները հետ մղելու իրանական բանակի հնարավորությունների մասին՝ Միհանդուստը նշել է, որ Իրանը տեղակայել է հակահրթիռային պաշտպանության հզորագույն համակարգ և անհրաժեշտության դեպքում «այն անմիջապես գործի կդրվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031