Բաժիններ՝

Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

Անկարայում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հաստատելով տեղեկությունը։

«Հարձակման արդյունքում, ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։

Զոհերի ու տուժածների թվի մասին այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Tusaş-ն աշխարհի 100 լավագույն ինքնաթիռ արտադրող ընկերություններից մեկն է, որը զբաղվում է անօդաչու սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների և տիեզերական արդյունաբերության օբյեկտների մշակմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս