Փաշինյանն Ալիևից հայ գերիներին չի պահանջի COP 29-ից առաջ

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք COP-29-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է պաշտոնական դիրքորոշում հայտնել և հանդես գալ հայտարարությամբ՝ պահանջ ներկայացնելով Բաքվին բոլոր հայ բանտարկյալներին վերադարձնելու հարցով։

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Հայաստանն իր թեկնածությունը հանել էր հօգուտ Ադրբեջանի, որպեսզի COP 29-ն անցկացվի Բաքվում։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ պատգամավորն իր հարցի մեջ արդեն նշեց՝ COP29-ը Բաքվում անցկացվում է, այդ թվում՝ ՀՀ դիրքորոշման շնորհիվ։

«Դրանից հետո դուք միանգամից անցում կատարեցիք նրան, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է ջանքեր գործադրել, որպեսզի գերեվարված քաղաքացիները վերադառնան։ Իմ կարծիքով՝ բաց թողեցիք մեկ շատ կարևոր էական հանգամանք, որ այդ ամենի արդյունքում Հայաստան են վերադարձել 32 գերիներ։

Կարդացեք նաև

Կարծում եմ, և դա մեր դիրքորոշումն է, որ COP 29-ը լավ առիթ է, որպեսզի մենք ուշադրություն կենտրոնացնենք մեր տարածաշրջանում առկա և հրատապ բոլոր խնդիրներին։

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց խնդրի լուծմանը, ապա ասել եմ ու շարունակում եմ ասել՝ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում այդ հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր շարունակում են իրենց օրակարգում պահել այդ հարցը, մենք նույն հետևողականությամբ շարունակելու ենք աշխատել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով՝ Լիլիթ Գալստյանը նույնությամբ կրկնեց իր հարցը, միաժամանակ հիշեցնելով, որ այս հարցն այսօր ԵԽԽՎ պատգամավորների, կոնգրեսականների ուշադրության կենտրոնում է։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ պատգամավորի ուշադրությունը ցանկանում է  հրավիրել այն փաստի վրա, որ երբ դեկտեմբերին 32 գերիները վերադարձան հայրենիք, նրանք վերադարձան ոչ թե նրա համար, որ ՀՀ իշխանությունը պաշտոնական ու հրապարակային հայտարարություն էր անում, այլ վերադարձան, քանի որ աշխատանքային քննարկումներում փորձում են գտնել հնարավորություններ նրանց վերադարձնելու համար։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս