«Ունենք մտավախություն Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ». Արարատ Միրզոյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ Հայաստանը չի միացել ԱՊՀ նախարարական ձևաչափում ընդունված երկու փաստաթղթերին։

«Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև այդ քննարկումները, բանակցությունները փակ դռների հետևում են եղել և պարունակում են դիվանագիտական որոշակի խորհրդապահական տարրեր։ Նաև էթիկայի տեսակետից գուցե շատ ճիշտ չէ։

Ասեմ նաև, որ մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարություններում և հակառակը՝ այդ հայտարարությունում կային ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝  քննարկումների վերջնարդյունքում որոշել են չմիանալ այդ հայտարարություններին։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի բողոքին՝ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունից, և ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին՝ կա՞ն քննարկումներ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ, Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործողություններով, որով օժտված է ԵՄ համապատասխան որոշմամբ։ Որքանով տեղեկացված եմ, ԵՄ-ն լրջորեն դիտարկում է այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը։

Մեր տեսակետն ասեմ՝ քանի դեռ մենք չունենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտվող սահմանազատման գործընթաց և կայունություն ու երկարատև խաղաղություն, քանի դեռ մեր հարաբերությունները կարգավորված չեն և դեռ կան խնդիրներ, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։

Ըստ այդմ, մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի՝ ինչպիսին է ԵՄ դիտորդական առաքելությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս