Բաժիններ՝

Ֆլորիդայում փոթորիկներից հետո մահաբեր մանրէ է տարածվել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում աշնանը մոլեգնող «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներից հետո Vibrio vulnificus անվամբ մահաբեր մանրէով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Արդեն մահացել է 13 մարդ: Այս մասին հաղորդում է նահանգի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Ֆլորիդայում փոթորիկներից առաջացած տաք հեղեղաջրերը հիանալի միջավայր են դարձել բազմազան վտանգավոր մանրէների բազմացման համար:

Ֆլորիդայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նահանգում Vibrio vulnificus մանրէով վարակվել է առնվազն 74 մարդ:

Գերատեսչության համաձայն՝ Vibrio vulnificus մանրէով վարակը տարածվում է հում ծովամթերք օգտագործելու կամ բաց վերքերով ծովի ջրի հետ շփվելու միջոցով։

Այն առավել ազդում է թույլ իմունիտետ ունեցող, լյարդի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց վրա: Նշաններն են՝ մարմի բարձր ջերմություն, դող, արյան ցածր ճնշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս