
Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում ներկայցրել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը

Արման Թաթոյանը Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում ներկայցրել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել են այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին:
Վերջում տեղի է ունեցել նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ: