
ԲՐԻԿՍ-ի ղեկավար երկրներն ամփոփիչ հռչակագիր են ընդունել

ԲՐԻԿՍ-ի՝ Կազանում ընթացող գագաթնաժողովի ավարտից հետո անդամ երկրները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը: Այս մասին ասվում է կազմակերպության ղեկավար երկրների ընդունած հռչակագրում:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարներն ընդգծել են ազգային արժույթների օգտագործման կարևորությունը՝ ասոցիացիայի անդամների և նրանց առևտրային գործընկերների միջև ֆինանսական գործարքներում:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ազգային դիրքորոշումներին:
Հռչակագրում տեղ են գտել նաև դրույթներ՝ կապված ֆինանսատնտեսական, մարդասիրական, դիվանագիտական երկխոսության զարգացման հետ: