
Եվրոպական խորհրդի նոր ղեկավարը պորտուգալացի Անտոնիո Կոստան է

Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելն իր լիազորությունները փոխանցել է պորտուգալացի Անտոնիո Կոստային, որը դեկտեմբերի 1-ին աշխատանքի կանցնի Եվրահանձնաժողովի երկրորդ կազմի՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի պաշտոնի ստանձնման հետ միաժամանակ: Լիազորությունների փոխանցման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրախորհրդի նստավայրում:
Կոստան այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի հունիսին ԵՄ գագաթնաժողովում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի լիազորությունների երկարաձգման հետ միաժամանակ:
Միշելը Կոստային մաղթել է պահպանել Եվրամիության միասնությունը, որը, նրա կարծիքով, Եվրամիության կախարդական գնդակն է: ՏԱՍՍի-ի փոխանցմամբ՝ այդ պաշտոնում իր գլխավոր արժանիքներից մեկը Միշելը համարել է Ուկրաինային զենքի զանգվածային մատակարարումները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: