Ուկրաինացի զինծառայողները, որոնք շրջափակված են «Ազովստալ» կտոմբինատի տարածքում, շարունակում են գերի հանձնվել, մայիսի 18-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 524 միլիոն 669 հազար 233: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 281 հազար 249 մարդու:
ՆԱՏՕ-ն հանձնառու է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգության ապահովման խնդրին, որոնք մայիսի 18-ին դաշինքին միանալու պաշտոնական հայտեր են ներկայացրել, ինչպես նաեւ պատրաստ է ադապտացնել իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում:
Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպմանը։
Այս ամենի ֆոնին մենք փոխարենը ճիշտ գնահատենք, թե ինչպես է փոթորկվում տարածաշրջանն ու աշխարհը, ինչպես են բոլորը փորձում ուժով հարց լուծել, ստեղծում ենք մեզ համար կեղծ «խաղաղասիրության» դիսկուրս ու փորձում հավատալ դրան, քանի որ դա հեշտ է: Իսկ իրականությունն այլ է, չկա ու չի կարող լինել միակողմանի խաղաղություն, ավելին՝ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականությունը մեզ թելադրում է հնարավորինս արագ ու հմուտ կերպով վերականգնել մեր մարտունակությունն ու հզորացնել զինված ուժերի կարողությունները: Մնացածը՝ ինքնախաբեություն է և կարող է շատ աղետալի հետևանքներ ունենալ մեր պետության համար՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության աճի մեծ հավանականությունը»:
Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից։ Դրանք չկարգավորված հակամարտություններն են:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 18-ին Բրյուսելում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպաններից ընդունել է դաշինքին իրենց երկրների անդամակցության հայտերը։
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեպանները պաշտոնապես դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին են հանձենլ ՆԱՏՕ-ին իրենց պետությունների անդամակցության հայտերը: Հանձնման արարողությունն առցանց հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ներսում 2022 թվականին տուրիստական հոսք է սպասվում 61,2 միլիոն զբոսաշրջիկի մակարդակով: Այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Չեռնիշենկոն՝ հանդես գալով «Զբոսաշրջությունն ու հյուրընկալության ինդուստրիան» ազգային նախագծի արդյունքների ամփոփման շուրջ խորհրդակցության ժամանակ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեթրին Թայի միջեւ տարաձայնություններ են ծագել Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի վերացման առիթով: Մայիսի 17-ին այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրների։
Միջազգային ճանապարհորդներից Վրաստանի եկամուտները հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 582 միլիոն դոլար:
ԿԺԴՀ-ի Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը հայտարարել է վերջին օրը երկրում կորոնավիրուսով վարակման 269 հազար նոր դեպքի հայտնաբերման մասին: Մայիսի 17-ին այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։ Գործակալության տվյալներով՝ եւս վեց քաղաքացիներ մահացել են ախտահարման հետեւանքներից:
ԱՄՆ-ում մայիսի 15-ին Բուֆալոյի առևտրի կենտրոնի վրա հարձակված և 13 մարդու կյանք խլած 18-ամյա Փեյթոն Գենդրոնի մոտ հայտնաբերվել է 180 էջանոց մանիֆեստ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախօրեին կայացած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպման ամենաուշագրավ ելույթները վերաբերում էին ՀԱՊԿ-ում արտաքին սինխրոն դիրքորոշումներ ունենալուն, որի վերաբերյալ հարցեր բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունը հեռարձակվել է Yle հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Եվրամիությունը մոտեցել է հակառուսական պատժամիջոցների սահմանման վերջին կետին: Մայիսի 17-ին համապատասխան կարծիքն է հայտնել ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր Euractiv ինտերնետ-պորտալում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը նշել է երկրին Եվրամիության (ԵՄ) անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությանը։
: «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ նիստը նախապատրաստման փուլում է: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) հաջողությամբ անցկացրել են AGM-183A գերձայնային հրթիռի նախատիպի փորձնական արձակումը:
Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի զարգացումը եւ այս պահին ավարտում է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադությունը: Մայիսի 17-ին այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Բենի Գանցը։
Մայիսի 16-ին միկրոավտոբուսը գետն է ընկել Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Շաոգուան քաղաքում: Նրա մեջ գտնված բոլոր 10 մարդիկ զոհվել են: Այդ մասին ասվում է քաղաքի կառավարության հաղորդագրության մեջ:
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով:
Ուկրաինայի իրադրությունը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի ռազմավարական հարաբերություններին, Իրանը ջանում է ՌԴ-ի հետ հարաբերություններն օգտագործել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Նյու-Յորք, որտեղ մայիսի 16-19-ը տեղի կունենա միգրացիոն քաղաքականության վերանայման վերաբերյալ միջազգային համաժողով:
Շվեդիան ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը:
Եվրամիության (ԵՄ) պաշպանության նախարարները լիովին հավանություն կտան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակկցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի դաշինքը եւ եվրոպական միասնությունը:
Մալիի կառավարությունը լույս մայիսի 17-ի գիշերը հաղորդել է զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին, որը, ինչպես հաստատվում է, կազմակերպվել է օտարերկրյա աջակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցիտակիսը մայիսի 16-ին կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առեւտրի, ներդրումների ոլորտում, ինչպես նաեւ Ուկրաինան եւ Արեւելյան Միջերկրականի իրադրությունը: Ադ մասին ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ: