
Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին. «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն այս անգամ անդրադարձել է Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին, որոնց ընթացքում Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում արձանագրվել է քվեաթերթիկների լցոնման միջադեպ։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել են երկու անձինք, ներառյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Ռովշան Իսկանդարովը։
Ընտրական այս իրավախախտումը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Վրաստանի ընտրական գործընթացներին հնարավոր միջամտության հարցը, մասնավորապես՝ SOCAR-ի և ադրբեջանական պետական մեդիայի միջոցով իրականացվող անուղղակի ազդեցության մասին կասկածները։ Ընդդիմադիր ուժերը և իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատությամբ են արձագանքել դեպքին՝ շեշտելով ընտրական գործընթացների թափանցիկության խնդիրը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հոդվածում։