Բաժիններ՝

ՊՆ վարչության պետը Բրյուսելում քննարկել է ժամանակակից մարտական գործողությունների ժամանակ բժշկական ապահովման խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի (COMEDS) տարեկան աշխատանքային նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերների ռազմաբժշկական ապահովման խնդիրները, քաղված դասերը, և առաջարկություններ են ներկայացվել ժամանակակից մարտական գործողությունների բժշկական ապահովման խնդիրների լուծման վերաբերյալ։

Գեղամ Փաշիկյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական Գերազանցության կենտրոնի տնօրենի, «Միացյալ առողջապահության խմբի» խոսնակի և 2025 թվականի մայիսին ԳԴՀ-ում կայանալիք «CAMO-25» բժշկական տարհանման զորավարժության ղեկավարի հետ։

Քննարկվել են ռազմաբժշկական ոլորտի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հետագա փոխգործակցությանն առնչվող կազմակերպչական հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930