Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը ցուցարարների զանգվածային ձերբակալություններ է սկսել
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Չիչինաձեի և Ապրիլի 9-ի փողոցներում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ արցունքաբեր գազ է կիրառվում:
Ցուցարարները չեն ցրվում՝ կամ նահանջում են Ռուսթավելի, կամ վերադառնում։ Կան տուժածներ, այդ թվում՝ ձերբակալվածների մեջ։
Տուժածների ստույգ թիվը ներկա պահին հայտնի չէ։ Ինչպես հայտնում է publika.ge-ն, նրանց թվում է TV Pirveli-ի լրագրող Մարիամ Գափրինդաշվիլին։
Ներքին գործերի նախարարությունը մոտ կես ժամ առաջ սկսել է ցրել բողոքի ակցիան։ Գերատեսչությունից հայտնել են, որ ցուցարարները տարբեր առարկաներ են նետել իրենց աշխատակիցների վրա, մեկ ոստիկան վիրավորվել է, իսկ ցույցը «խաղաղ հավաքների շրջանակից դուրս է եկել»։
Դեպքի վայրից կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանների վրա շշեր, ճայթուկներ, ձվեր, ներկանյութեր և գունավոր ծուխ նետում։ Այս ամենը ուժայինները վերադարձրել են ամբոխին՝ անպարկեշտ ժեստերի ուղեկցությամբ։