Վրաստանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել երկիրը վերադարձնել ժողովրդավարության և Արևմուտքի հետ ինտեգրման ուղի

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը կոչ է արել իշխանություններին երկիրը վերադարձնել ժողովրդավարության և Արևմուտքի հետ ինտեգրման ուղի:

«Ես կոչ եմ անում «Վրացական երազանքին» վերանայել սեփական գործողությունները և Վրաստանին վերադարձնել ժողովրդավարության, Արևմուտքի և Եվրամիության հետ ինտեգրման ուղի, ինչը Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության ցանկությունն է: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի արևմտյան երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք Վրաստանին աջակցում են արդեն ավելի քան 30 տարի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Նա նաև հիշեցրել է երեկ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցը ցրելու մասին, կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930