«Կառավարության համար հետևանքներ կլինեն». Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Սալոմե Զուրաբիշվիլիին

Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դատապարտել է ցուցարարների դեմ բռնությունները և համերաշխություն հայտնել վրաց հասարակությանը: Այս մասին հաղորդել է Գերմանիայի դաշնային նախագահի մամուլի քարտուղար Քերստին Գամմելին։

Նախագահական մամուլի ծառայությունից նաև նշել են, որ Վրաստանը շեղվում է դեպի ԵՄ տանող սահմանադրական հանձնառությունից. «Կառավարության համար հետևանքներ կլինեն, բայց Եվրոպան բաց է մնում քաղաքացիական հասարակության եվրոպական հույսերի համար»:

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Վրաստանի մի շարք քաղաքներում ընթանում են հակաիշխանական սուր դրսևորումներով բողոքի ակցիաներ, ցուցարարները անգամ մոլոտովի կոկտեյլներ են գործածում: Վրաստանում կրքերը բորբոքվեցին հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028 թվականը Եվրոպական Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու որոշման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031