Ֆրանսիայի կառավարությունը կարող է շուտով հրաժարական տալ
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն ճանապարհ է բացել իր կառավարությունը տապալել փորձող ընդդիմադիր կուսակցությունների առջև (հավանաբար չորեքշաբթի) հայտարարելով, որ սոցիալական ապահովության բյուջեն ինքը քվեարկության չի դնի, գրում է Politico պարբերականը։
Բարնիեի և Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը դաժան պայքարի մեջ է այն հարցի շուրջ, որն արդեն այս շաբաթվա վերջին կարող է հանգեցնել վարչապետի հրաժարականին:
Ֆրանսիան մտադիր է արձագանքել ֆինանսական շուկաներին, և ներդրողները հայտնում են, որ երկիրն ավելի վատ վարկային ռիսկ ունի, քան Հունաստանը, որի պարտքը մեկ տասնամյակ առաջ գրեթե ծնկի բերեց եվրոգոտին:
Ֆրանսիան եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունն է, և քաոսն, ըստ ամենայնի, շոկային ալիքներ կառաջացնի Ֆրանսիայի սահմաններից դուրս: