
Չինաստանը խստորեն դատապարտել է Լիտվայի գործողությունները

Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է չինացի դիվանագետներին արտաքսելու Լիտվայի կոպիտ և սադրիչ արարքը և դրա կապակցությամբ վճռականորեն բողոք արտահայտում։
Դրա մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոյեմբերի 29-ին Լիտվայի ԱԳՆ-ն, առանց որևէ հիմքի, Լիտվայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի գրասենյակի համապատասխան աշխատակիցներին հայտարարել է «անցանկալի անձ» և կարգադրել սահմանափակ ժամկետում լքել երկիրը։