Ուրվական քաղաք դարձած Հալեպ․ զինված իսլամիստները մոտեցել են հայկական թաղամասերին
Քաղաք ուրվական է դարձել երբեմնի հայաշատ Հալեպը: Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ հայկական եկեղեցում պատարագ չի մատուցվել, զանգերը կիրակի լուռ էին:
Զինված իսլամիստ խմբավորումները հայկական թաղամասեր են հասել, դեկտեմբերի երկուսի դրությամբ քաղաքի տերն ու տիրակալը նրանք են:
Փակ են պաշտոնական բոլոր կառույցները՝ դատարան, դպրոց, մանկապարտեզ, հիվանանոց: ճանապարհները՝ նունպես: Իրավիճակը փոխվում է ամեն վայրկյան:
Դժբախտաբար մեկ հայ զոհ կա: 66-ամյա Երվանդ Արսլանյանը վիրավորվել էր Հալեպից դուրս գալու ճանապարհին, մահացել է կիրակի՝ Համայի հիվանդանոցում։
Հալեպը երեկոյան լուռ է: Պարեկային ժամ էին հայտարարել զինված խմբավորումները: Դրանից առաջ մարդիկ դուրս են եկել անհրաժեշտ գնումներ արել ու վերադաձել տուն:
Շուկայում քաոս չէ: Մթերք դեռ կա: Ավելի քան տասը տարի պատերազմում ապրող ժողովուրդը գիտի՝ ինչ քանակով պարեն գնի ու որտեղից: