«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 3-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում:
Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ հրաձգության հետևանքով վիրավորում ստացած անձանց թիվը հասել է 40-ի, նախնական տվյալներով զոհվել առնվազն 13 մարդ: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով Tasnim գործակալությանը։
Բալթյան երկրների և Ֆինլանդիայի էներգացանցերի կարգավորիչները որոշել են հետաձգել բնական գազի տարածաշրջանային շուկաների միավորումը մինչև 2024 թվականի հոկտեմբեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ հղում անելով Լիտվայի Էներգետիկայի կարգավորման պետական խորհուրդին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։
Ընկերության կոմերցիոն տնօրեն Անա Միրիանաշվիլին ասել է, որ ներմուծող ընկերության ստեղծումը մեծացրել է «Չելթի գինեգործություն» ընկերության վստահությունը, քանի որ սպառողի համար մեծ հարմարություն է արտադրողից ապրանք գնելը։
Որքան էլ Հայաստանի այս իշխանությունը մատ թափ տա ու պահանջի, որ Հայաստանի սուվերեն տարածքներն օկուպացրած ադրբեջանական զորքը դուրս գա մեր երկրից, միևնույն է, փաստ է՝ այդ նույն իշխանությունն է թշնամու զինվորներին բերել ու մտցրել Հայաստանի Հանրապետության տարածք, հետևապես, թող դուդուկը չմիացնի ու մեղադրի բոլորին՝ իրենից բացի։
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Իրանի 14 պաշտոնյաների և երեք կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարությանը:
Զինված անձինք կրակ են բացել Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերահի դամբարանի մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս տասը մարդ տուժել է ։ Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում տալով ISNA գործակալությունը:
Ստամբուլում ձերբակալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար։
Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել Է Պոպովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում Ուկրաինայի հաջողությունը կախված կլինի մարտի դաշտում Կիևի հաջողություններից:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է: Զրույցի առանցքում այն իրավիճակն է, որում հայտնվել է Հայաստանը մեծ աշխարհաքաղաքականության, նոր, բազմաբևեռ աշխարհի կառուցման համատեքստում:
«Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։ Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։ Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
Ռազմավարական զսպման ուժերը վարժանքների ժամանակ մշակել են Ռուսաստանի դեմ միջուկային գրոհի պատասխանը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Մադրիդյան սկզբունքներն իր Կառավարության ծրագրում ընդունած Փաշինյանը պնդում է` դրանով ԼՂ հանձնվեց
«Թշնամանքը պետք է կառավարվի». Փաշինյան
«Գոհ կլինեմ, եթե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսվի». Փաշինյան
Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին, թե որքանով է իրատեսական խաղաղության պայմանագրի ստորագրումը և երբ է տեղի կունենա։
ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել, գնահատել են իրավիճակը․
Այո՛, գնալու է. Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպի Ալիևի հետ
Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Մասնակցում էին միայն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ներկա չէին ընդդիմադիր 2 խմբակցությունները։
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:
Նա պարզաբանել է, որ վերջին ժամանակներս երկրի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններ հակասում են նրա չեզոք կարգավիճակին:
«Մարգարիտ որոնողները» համարվում է Բիզեի լավագույն ստեղծագործություններից մեկը և հաճախ բեմադրվում է հեղինակավոր օպերային թատրոններում։
«2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Նա կարծիք է հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հարմար է ԵՄ-ին և Ռուսաստանին՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մոդերատոր, քանի որ նա նախկինում չեզոք դիրք է գրավել և «դատապարտելով պատերազմը, չի դատապարտել Ռուսաստանին և նախագահ Պուտինին»։
Բացի այդ, Իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրների եւ Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան, ինչպես մինչ օրս, այնպես էլ հետայսու շարունակելու է իր ադրբեջանցի եղբայրների հետ լինել մեկ բռունցք:
Այս ամենը համեմված է լինելու էմպանադաներով, արգենտինական գինիներով և շրջանին բնորոշ ուտեստներով, ինչպիսիք են հարիսան և փախլավան՝ որպես ֆիզիկապես միմյանցից հեռու, բայց զգացումներով միմյանց շատ մոտ երկու հասարակությունների, երկու մշակույթների միաձուլում: