Բաժիններ՝

Իրաքի հետախուզության ղեկավարը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նոր իշխանությունների հետա

Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ աշ Շաթրին այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտարարել է Իրաքի կառավարության ներկայացուցիչ Բասեմ ալ Ավադին։

«Իրաքի պատվիրակությունը՝ հետախուզական ծառայության ղեկավար Համիդ աշ Շաթրիի գլխավորությամբ, հանդիպել է Սիրիայի նոր վարչակազմի հետ։ Նրանք քննարկել են իրադարձությունների զարգացումը Սիրիայում, երկու երկրների ընդհանուր սահմանին անվտանգության և կայունության ապահովման պահանջները», -իրաքյան ԶԼՄ-ները դեկտեմբերի 26-ին մեջբերել են նրա խոսքը:

Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարել է Դամասկոսը գրավելու և իշխանության անցումային մարմիններ ձևավորելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031