Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամիր հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել հանդիպրումները Հայաստանում։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։
Հետպատերազմյան ամենամեծ տնտեսական ծրագրի մեկնարկն ենք տալիս Արցախում. Աբրահամ Գասպարյան
Ռազմական փորձագետ Հարիսոն Կասը առաջարկել է ամբողջությամբ վերանայել ԱՄՆ ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, կրճատել Կիևին տրամադրվող ռազմական ու ֆինանսական օգնությունը և գտնել հակամարտությունը լուծելու դիվանագիտական ճանապարհ: Նա ընդգծել է, որ Կոնգրեսի կողմից քննարկվող 50 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ֆինանսավորման նոր փաթեթը միայն կերկարացնի զինված դիմակայությունը։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 9 ամսում Վրաստան է ներմուծվել 998 հազար 138 տոննա՝ 1,021 մլրդ դոլար արժողությամբ նավթ և նավթամթերք:
ԱՄՆ չորս նահանգների (Տեխաս, Նյու Ջերսի, Կենտուկի և Ալաբամա) պետական արժեթղթերի շուկան կարգավորող մարմինը անօրինական և խարդախ է համարել Վրաստանից գործող վիրտուալ խաղատան՝ Slotie-ի NFT-ի գործունեությունը:
«Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական մարմինները, իշխանությունները, ողջ հանրությունը չէին կարող ձեռքերը ծալած նստել, ուստի վաղն ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հրավիրել են հանրահավաք, որին նախորդելու է ԱԺ արտահերթ նիստ«,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
«Սոչիում նախատեսվող եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան, բեկում, ամենայն հավանականությամբ, չի լինելու»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Սոչիում երկուշաբթի օրը կայանալիք եռակողմ բանակցություններին ու այդ հանդիպման շուրջ զարգացող դիսկուրսին։
Պետք է կողմնորոշվել փաստերի, ոչ թե մեր քաղաքական անձանց ասածների հիման վրա։ Ընթացիկ իրողությունները շատ բազմաշերտ են։ Նորություն չէ, որ այսօրվա իրավիճակը սկսվել է դեռևս ռուս-թուրքական երկրորդ պատերազմի ավարտին՝ 1878-ին կնքված Սան Ստեֆանոյի դաշնագրով։ Այնտեղ ռուսները խաղաղության դաշնագիր կապեցին թուրքերի հետ, և դրա 16-րդ հոդվածով նշեցին, որ տիրություն պիտի անեն Օսմանյան կայսրության քրիստոնյաներին։
Մոլդովան վերսկսում է միջազգային մարդատար երկաթուղային փոխադրումները Քիշնևի և Կիևի միջև:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը ձևակերպել ռուս խաղաղապահ առաքելության՝ Արցախում ներկայության ժամկետների երկարացումը մինչև 20 տարով:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հոկտեմբերի 29-ին երկու հզոր պայթյուն է որոտացել:
Մոսկվան ավելի վաղ դիվանագիտական ուղիներով դիմել էր այդ հարցի վերաբերյալ պարզաբանումների համար։
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պուտինի՝ խաղաղության համաձայնագրի վաշինգտոնյան տարբերակի վերաբերյալ հայտարարությանը և առհասարակ ի՞նչ տեղեկություններ ունի։
Կա՞ երկիր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի համարում, թող հայտարարի. Փաշինյան
ՀԱՊԿ-ը երեկ արձանագրել է՝ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները. Նիկոլ Փաշինյան
«Սփյուռքը և հայկական շահերի պաշտպանությունը» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ
Ադրբեջանը չի համաձայնում Հայաստանի տարածքով հատկացված ճանապարհներով անցնելուն. Փաշինյան
ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքն է հրավիրել և նշել պատճառները՝ պարզ և բարդ:
2020թ․ նոյեմբերի 9-ի կամ 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համաձայնագիրը Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեսակոնֆերանսի միջոցով, Նիկոլ Փաշինյանը, սակայն, դա արել է կադրից դուրս:
Տնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով:
Հակադրությունը, ինչպես ասում են, ակնհայտ է
Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է փոխանցվել 173 942,2 ԱՄՆ դոլար։
Թուրք իրավապահները վրաց-թուրքական «Սարփի»-ի անցակետում սահմանը հատելիս ձերբակալել են Վրաստանից Թուրքիա մտած տղամարդու. վերջինս մարմնին ամրացված փայտե արկղերով փորձել է 1 100 մեղու տեղափոխել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Վլադիմիր Պուտինը միանշանակ ասում է, որ ՀՀ իշխանությունները կողմ են խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակին, այսինքն՝ որտեղ Արցախն ամբողջովին Ադրբեջանի ինքնիշխանության ներքո է հայտնվելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հայտարարություններին:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը բարձր է գնահատել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը և նշել, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը հրապարակել է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Բաբեկ Սամիդլիին պատկանող ձայնագրության երկրորդ մասը։ Այս մասին հայտում է yerkir.am-ը։
Ռուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումները վերջին մի քանի շաբաթում աճել են մինչեւ պարտավորագրով նախատեսված ծավալների 65 տոկոսը՝ վերջին ամիսների 30 տոկոսի դիմաց:
Թուրքերն ունեն մեկ կարևոր սկզբունք՝ իրենց տարածքն է այն, որտեղ կանգնած են թուրքական զորքերը, նույն քաղաքականությունն է վարում նաև Ադրբեջանը, ուստի, այսօր, երբ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից 127 քառակուսի կմ-ը, իսկ դա կազմում է Երևան քաղաքի ուղիղ կեսը, դա նշանակում է, որ ադրբեջանական զորքն իր տարածքն է համարելու այն հատվածը, որտեղ կանգնած է իր զորքը։
«Մենք պետականությունը կորցնելու շեմին ենք, որպես ազգ , որպես միատարր հանրություն ոչնչանալու վտանգի առաջ ենք կանգնած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին: