Վարշավան և Կիևը մտադիր են դեպի բալթյան Գդանսկ նավահանգիստ «յուղամուղի» նախագիծ իրականացնել: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար, լրացուցիչ անկախ փորձաքննության կենթարկվի։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել և կրկին առաջարկել սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը: Միևնույն ժամանակ, նա կրկին կշտամբել է Ռուսաստանին գազի բարձր գների և աննախադեպ գնաճի համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մզիուրի» («Օլեյնա» ձեթ ներկրող ընկերության դիտորդ խորհրդի անդամ Դիմիտրի Ռամիշվիլիի խոսքով, Վրաստանում ձեթն էժանանում է, և իրենց ընկերության դեպքում առայժմ նվազումը կկազմի 5-6 տոկոս։
Ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Բրյուսելում ընթացող բանակցությունները բովանդակային բավականին լուրջ փուլում են, որի մասին են վկայում են ոչ թե հայտարարությունները և հատկապես՝ հայկական կողմի, այլ զարգացումները և այն որոշումները, որոնք կայացվում են:
Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Էներգածախսերը գրեթե տասն անգամ ավելացել են անցյալ տարվա համեմատությամբ: Հացի բազմաթիվ փռեր դիտարկում են փակվելու հնարավորությունը
Վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Միջոցառման նպատակն է դարձել փորձի փոխանակումը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ եւ նրանց համատեղելիության բարձրացումը, հավելել է նա:
Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել է ժամանակավոր ապաստարան:
Եվրոպական երկրների՝ ռուսաստանցիների համար շենգենյան վիզաներն արգելելու գաղափարը, եթե իրականացվի, դա անպատասխան չի մնա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Տեսուչները կգնահատեն կայանին հասցված ֆիզիկական վնասը, կորոշեն օբյեկտի անվտանգության եւ պահպանության համակարգերի աշխատունակությունը:
Ֆրանսիական Engie ընկերությանը գազի մատակարարումները կրճատելու՝ «Գազպրոմ»-ի որոշումը չի սպառնում Ֆրանսիայի շուկայի իրադրությանը: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էներգետիկական վերափոխումների նախարարությանը:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օգոստոսի 27-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում հայտարարել է, թե ադրբեջանցիների և ԼՂ-ում բնակվող հայերի՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ, խաղաղ գոյակցության հնարավորությունը հնարավոր է։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դե ֆակտո ԱԳ նախարար Ինալ Արձինբան ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին աբխազական ազգային հագուստ՝ Ակաբա է նվիրել։
Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհվածների մասին:
Ուկրաիանայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաիանայի արտգործնախարարությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույցներ է ունեցել նրանց հետ։
Համատեղ համակարգող կենտրոնը (ՀՀԿ) ավելի քան 121 տոննա պարենամթերքով բեռնված վեց նավերի թույլատրել է օգոստոսի 30-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս գալ Ստամբուլի պարենային գործարքի շրջանակներում:
Լուկաշենկոն օգոստոսի 30-ին դարձել է 68 տարեկան։
Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով և մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով
ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում է այն մասին, որ հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բաղդադում տեղի ունեցող բախումների առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իրաքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Բաղդադ այնտեղ տեղի ունեցող բախումների պատճառով:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել է հաշվետվություն, որտեղ հաղորդվում է, որ Իրանն սկսել է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում:
Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով սատկել է ականազերծման աշխատանքներում ներգրավված շունը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հանդես կգա տեսակապով, ասել է Չեռնոխովան
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ:
Եվրամիությունն սպառել է գործնականում բոլոր հնարավորությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդունման համար, նոր սահմանափակումներ մտցնելն առանց հենց իր՝ Միության համար վնասի դժվար կլինի:
Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։