Իսրայելը պատրաստվում է Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմի
Իսրայելական մամուլում ինտենսիվ կերպով տարածվում են լուրեր այն մասին, թե Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գլխավորությամբ հատուկ Թուրքիայի վերաբերյալ անտանգության նիստ է գումարվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստում, որին ներկա են գտնվել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը և գլխավոր շտաբի պետ Հերթզի Հալեվին, քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեցածմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև վերլուծվել դրան զուգահեռ Իսրայելի նկատմամբ աճող սպառնալիքի մակարդակը:
Այս ընթացքում իսրայելցի մի փորձագետ, էլ ասել է, որ Թուրքիան փորձում է վերականգնել ժամանակին Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում իր ունեցած ազդեցությունը:
Նա նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում ձևավորվող ուժերի հարաբերակցությունը վտանգելու է Իսրայելի շահերը և այդպիսով դրանք կարող են փոփոխության ենթարկվել:
Թեմայի վերաբերյալ հետազոտություն է իրականացրել նաև Թել Ավիվի համալսարանի «Moshe Dayan» Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ուղղությամբ աշխատանանքեր իրականացնող կենտրոնը:
Դրանում ներգրավված թուրք փորձագետ Հայի Էյթան Ջոնեն Յանարուգաքը վերլուծել է Բաշար ալ Ասադի վարչազակազմի հեռանալուց հետո Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա արդյունքում թե՛ Իսրայելի և թե՛ տարածաշրջանային երկրների համար ձևավորված սպառնալիքները:
Աշխատանքի ամփոփ տարբերակը հրապարակվել է իսրայելական պետական հանձնաժողովներից մեկի կողմից կազմված զեկույցից մեկ օր անց:
Զեկույցում Իսրայելի նախագահ Բինյամին Նեթանյահուին խորհուրդ էր տրվել Սիրիայի նոր կառավարության և Թուրքիայի միջև դաշինքի ձևավորման և այդպիսով Իսրայելի համար աճող անհանգստությունների բովում պատրաստ լինել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի: