ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կոշտան ցավակացություն է հայտնել օրեր առաջ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը ողբերգական կորստի կապակցությամբ: Եվրոպական խորհուրդն աջակցում է վթարի անաչառ և թափանցիկ հետաքննությանը։ Մենք ակնկալում ենք մոտ ապագայում հանդիպել նախագահ Ալիևի հետ՝ շարունակելու մեր համագործակցության ամրապնդումը»,- ասել է ԵԽ նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031