Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանին հերթական պահանջներով է պատասխանել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին սոցցանցում կատարած գրառման մեջ գրել է ԱԳՆ ներկայացուցիչը. «Իսկ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան խոսքը։ Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» խուսափում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրից՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքից։ Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է իր հարևանների հետ խաղաղության հաստատմամբ, ինչո՞ւ եք ամեն կերպ հրաժարվում տարածքների նկատմամբ պահանջներից հրաժարվելու գործընթաց սկսելուց,
որը դուք ձեր սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել որպես Հայաստանի «բարի մտադրությունների» հաստատում։
Ավելի վաղ հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի և արտաքին գործերի նախարարության ղեկավարի, արձագանքել էր Բաքվի կողմից ծեծված «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» թեմային։ Հիշեցնենք, որ Բաքուն լկտի պահանջներ է ներկայացնում, այդ թվում՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերադարձնել» Զանգեզուր։ Այս կերպ Ադրբեջանը «հող է նախապատրաստում» Հայաստանի դեմ հետագա քայլերի համար։