Բաժիններ՝

Ավելի քան 61 հազար մարդ է տուժել Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում ավելի քան 61 հազար մարդ է տուժել 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Հունվարի 9-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 126, տուժել՝ 61 հազար 500 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ին տեղական ժամանակով 09:05-ին Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառի տարածքում. երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս