Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք սկսել ենք «Պողպատե գմբեթ» ծրագիրը: Բանակային սպառազինությունը համալրվել է «SİPER Ürün-1»- ՀՕՊ-ով (100 կմ հեռահարության հակաօդային համակարգ): Iնչպես նաև որոշում ենք կայացրել զարգացնել 2000 կմ և ավել հեռահարություն ունեցող հրթիռների արտադրության մեր ծրագիրը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ «Պողպատե գմբեթը» հակաօդային պաշտպանական ընդհանուր համակարգ է, որը Թուրքիան մտադիր է ստեղծել՝ հենվելով տեղական ռազմարդյունաբերության վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031