Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու պլաններ չունի: Այս մասին հայտարարել է Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունը:

Այս հայտարարությունը հետևում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտնած հետաքրքրությանը՝ Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ:

Թրամփը, որը նախագահի պաշտոնը պաշտոնապես կստանձնի հունվարի 20-ին, այս շաբաթ հայտարարել էր, որ ռազմավարական կարևոր կղզու վերահսկողությունն ԱՄՆ–ից կողմից բացարձակ անհրաժեշտություն է: Նաև չէր բացառել ռազմական կամ տնտեսական գործողությունների կիրառումը, ինչպիսիք են Դանիայի դեմ մաքսատուրքերի կիրառումը:

Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին, դարեր շարունակ Դանիայի վերահսկողության տակ է:

«Չկան պլաններ մեծացնել Միացյալ Նահանգների ներկայիս ռազմական հետքը Գրենլանդիայում»,–ասել են Reuters–ին՝ հավելելով, որ կշարունակեն սերտորեն համագործակցել Կոպենհագենի և Նուուկի (Գրենդլանդիայի մայրաքաղաք) հետ:

ԱՄՆ զինվորականները մշտական ​​ներկայություն ունեն Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիտուֆիկ ավիաբազայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս