Բաժիններ՝

Աշխարհի բանկերը կարող են մինչև 200 հազար աշխատատեղ կրճատել արհեստական ​​ինտելեկտի պատճառով. Bloomberg

Աշխարհի բանկերը մինչև 200 հազար աշխատատեղ կկրճատեն առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում այն պատճառով, որ արհեստական ​​ինտելեկտը (ԱԻ) կսկսի կատարել այն խնդիրները, որոնք ներկայումս կատարում են մարդիկ: Այդ գնահատումները ներկայացրել  է Bloomberg գործակալությունը։

Տեղեկատվական և տեխնոլոգիական ծառայությունների ղեկավարները, որոնք մասնակցել են Bloomberg Intelligence-ի (BI)  հարցմանը, հայտնել են, որ սպասում են իրենց հաստիքների միջին հաշվով 3%-ով կրճատման: BI-ի ավագ վերլուծաբան Տոմաշ Նոթցելը կարծում է, որ առավել մեծ ռիսկի կենթարկվեն բեկ-օֆիսների,  ռիսկերի վերահսկման վարչության և գործառնական բաժինների աշխատակիցները:

«Ցանկացած աշխատանք, որը կապված է անփոփոխ, կրկնվող խնդիրների հետ, գտնվում է ռիսկի գոտում», – ասել է նա:Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ոլորտում տեղի կունենան փոփոխություններ, որոնք կհանգեցնեն եկամուտների բարձրացման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031