Կառավարության այսօրվա նիստը սահմանափակվեց Նիկոլ Փաշինյանի ելույթով: Օրակարգում ներառված բոլոր հարցերը որոշեցին քննարկել առանց զեկուցման, հանրության համար ոչ հրապարակային նիստում: Իսկ նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձավ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ինչի հետևանքով 3 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրենքի վրա, սակայն խորհրդարանն իրավունք ունի շրջանցել այդ վետոն:
Իմաստություն ու խաղաղություն եմ մաղթում վրաց հարևան ժողովրդին։
Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։
Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:
«Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ»։
Հայտնի է, որ Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում գնդակոծել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հերթապահ մեքենան, ինչի հետեւանքով զոհվել է Արցախի ոստիկանության երեք աշխատակից, եւս մեկը հրազենային վիրավորում է ստացել:
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեն ասել է, որ մարտի 7-ին ցույցի ժամանակ ձերբակալվածներից մի քանիսին տեղափոխել են Վրաստանի տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Քութայիսի, Դուշեթի, Գուրջաանի և Խաշուրի։
Մարտի 6-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, որտեղ նրան զեկուցել են, որ ատոմակայանի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծն ընթացքի մեջ է։
Երեք ամիս է՝ հարյուր-հազարավոր հայեր ապրում են հովհարային և գազի անջատումներով, հացի կտրոններով՝ ինչպես Մեծ Հայրենականի տարիներին։ Արցախցիները փաստացի պատանդի կարգավիճակում են, չեն կարող դուրս գալ, որևէ տեղ գնալ։
Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանը «բնապահպանների» միջոցով հումանիտար աղետ է ստեղծել Արցախում՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։
Փետրվարի 21-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը։
Նա նշել է, որ մարդու լավագույն հատկանիշները հստակ դրսևորվում են հենց «մարտահրավերների և փորձությունների ժամանակ»։
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
«Փաշինյան-Հարությունյան-Ալիև եռյակն ամեն կերպ փորձում է հուսալքել արցախցիներին, թեպետ մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Փաշինյանն ու Հարությունյանն իրենց հայտարարություններով ավելի շատ են խուճապ տարածում ժողովրդի մեջ, քան ադրբեջանական դիվերսիոն ներթափանցումները։
Դիվանագետի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։
Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ, կողմերին տեքստ չի պարտադրվելու։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։
Համաձայն օրենքի նախագծի՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ֆինանսավորում կստանան, համարվելու են օտարերկրյա գործակալներ:
Երկրաշարժը զգացել են Ադրբեջանի հարավում գտնվող Պուշկինո բնակավայրում և Իրանի Փարսաբադ քաղաքում
Եվրամիությունը նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության շարունակական խախտումներն ազդում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում ՝ առողջապահության, կրթության և սնունդ ստանալու իրավունքների վրա:
Թուրքիայում ընդդիմադիր 6 կուսակցություններից բաղկացած «Ազգ» դաշինքը կարողացել է համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցում:
Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Հրթիռն արձակվել է Visakhapatnam նորագույն Էսկադրային ականակրից՝ նավի հրթիռահրետանային համակարգերի ստուգման համար:
Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով հավերի աննախադեպ ոչնչացումը հանգեցրել է 1991 թվականից ի վեր հավկիթի գների ամենամեծ աճին:
Ռուսաստանն ամեն կերպ փորձում է չկատաղեցնելով Ադրբեջանին՝ ֆիքսել ադրբեջանցիների պատասխանատվության հարցը: Ադրբեջանն ինչո՞վ է շահագրգռված օր առաջ լուծել արցախահայության «ինտեգրման» հարցը: Իրեն պետք է, որ այս հարցը լուծի մինչև այն պահը, հենց Ռուսաստանը շուռ կտա դեպի այս տարածաշրջան, որովհետև ինքը հոյակապ հասկանում է, որ դրանից հետո արցախահայությունը կարող է վերածվել Ռուսաստանի ձեռքում շատ կոշտ մտրակի, որը կիջնի Ադրբեջանի գլխին»: