Բաժիններ՝

Շոլցն աջակցել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը։ Նա գրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«30-օրյա հրադադարի գաղափարը կարևոր և ճիշտ քայլ է Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու ճանապարհին: Մենք աջակցում ենք Ուկրաինային ու Միացյալ Նահանգներին և ողջունում Ջիդդայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արված առաջարկությունները։

Այժմ խոսքը (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ) Պուտինինն է», – գրել է Շոլցը։ 

Ավելի վաղ 30-օրյա հրադադարի մասին առաջարկը ողջունել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գրեթե 8-ժամանոց բանակցություններ են անցկացրել։ Դրանց արդյունքներով՝ Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադար հաստատել։ Դրա դիմաց ԱՄՆ-ն հայտարարել է, որ վերսկսում է ռազմական օգնության մատակարարումը և հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս