Այժմ ֆերմերները նորից ցույցի են դուրս եկել՝ նշելով, որ իրենց գլխավոր պահանջները չեն բավարարվել։ Նրանք խնդրում են երաշխավորված նվազագույն գին սահմանել իրենց բերքի համար, ինչպես նաև կրկնապատկել ֆերմերների եկամուտները, ինչպես խոստացվել էր։
ՀՀ ՊՆ-ում վոլեյբոլ խաղացողները որոշեցին հայտարարել, որ եթե մեկը համարձակվել է Ադրբեջանի ուղղությամբ զենք պահի, կպատժվի՝ ըստ օրենքի։
«Եթե գոնե ամեն ինչ կեղծում են, գոնե պրոֆեսիոնալ ձևով կեղծեն։ Պապիկյան Սուրո՛, Նիկոլ Փաշինյանից սովորիր պրոֆեսիոնալ ձևով կեղծելը»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։
Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ զորքերին հրահանգել է պատրաստվել ցամաքային գործողությունը դեպի Ռաֆահ ընդլայնելուն՝ պնդելով, որ քաղաքում ՀԱՄԱՍ-ի զինյալներ են թաքնվում։ Ռաֆահը վերջին օրերին ենթարկվել է իսրայելական ավիահարվածների, որոնց հետևանքով կան զոհեր։
«Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի մի շարք բաժիններ անհասանելի են նախօրեից։ Խոսքը մասնավորապես այն բաժինների մասին է, որտեղ կային տեղեկություններ Արցախի, Արցախյան հիմնախնդրի մասին։
Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհվածները, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Երկրապահ կամավորականների միության անդամներ են։
Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային-քաղաքական գործունեության ընթացքում դրսևորվել է որպես պրոֆեսիոնալ «մերժիստ»: Հատկապես այն շրջանում, երբ նա «ընդդիմություն էր աշխատում», մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ամենատարբեր «ո՛չ»-ակիր կոչերով: Թվարկենք մի քանի օրինակ (ցանկացողները կարող են մտովի հավելել, ըստ իրենց հիշողության)՝ նշելով նաև դրանց «պոչերը», այսինքն, թե ինչ եղավ հետո, երբ Փաշինյանը սկսեց «իշխանություն աշխատել»:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ
Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց նաեւ, որ արդեն մոտ 40 րոպե հանգիստ է, կրակոցներ չեն լսվում:
Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Թուրքիայում հեղինակակավոր «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնն իրականացրել է սոցհարցումներ՝ պարզելու, թե որ քաղաքական ուժը ներկա պահին որքան վարկանիշ ունի։
ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջից հեռացվել է նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ բաժինը։
Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարի զբոսաշրջության նպատակով Վրաստան են ժամանել 4 միլիոն 669 հազար 467 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 27,8 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները:
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են ավելի քան 12 հազար զինված արմատականների այն պահից, երբ անկլավում սկսվել են ռազմական գործողությունները:
Վրաստանի ռեզիդենտ այցելուների արտասահման կատարած այցելությունների թիվը կազմել է 2,2 մլն, ինչը, 20222 թվականի տվյալներից 32,7 տոկոսով ավելի է: 2023 թվականին այցելությունների 35.4 տոկոսը կատարվել է գնումների նպատակով։ Այցելությունների դասակարգումն ըստ նպատակների հետևյալն է.
Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվել է հեղինակավոր Բոնիֆացիոս VIII – 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «Խաղաղության մշակույթի համար» խորագիրը։
«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնել են ԱԳՆ-ից։
168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ներկայումս սա ամենաբարդ ու ամենացավալի հարցերից մեկն է, որն առկա է՝ որպես հարց կողմերի միջև, սակայն սրան վերաբերվում են այնպես, ասես նման հարց գոյություն չունի։ Սակայն, նրա խոսքով, նման վերաբերմունքը չի նշանակում ամենևին, որ հարցը չկա, ու մի օր դրա մասին չեն խոսելու։
Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի դեկտեմբերի աշխատուժի վիճակագրությունը։ Ըստ հրապարակված տվյալների` 15 տարեկան և բարձր տարիքի գործազուրկների թիվը 2022-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 12․000-ով` կազմելով 3 մլն 98․000։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Իսրայելի և Եգիպտոսի միջև 1979 թվականին կնքված խաղաղության պայմանագիրը մնում է ուժի մեջ։
Խնդիր է դրված ազատվել «հայ» բառից և Հայաստանն անվանել Արմենիա. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական՝ մեկը մեկին հաջորդող պահանջներին։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին արված հայտարարություններն ամբողջությամբ տեղավորում է Արևմուտքից պարտադրված օրակարգային պահանջների մեջ՝ Փաշինյանին կոչ անելով անկեղծորեն ժողովրդին հենց այդ մասին պատմել։
Ֆիլիպինների հարավում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Հունվարի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր չհարձակման մասին երկկողմ պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու: