Հայաստանն արտաքին թշնամական կառավարման ներքո է՝ բռնապետական գործառույթներով և գործիքակազմով․ Հայկ Նահապետյան

Ցանկացած գործողություն սկսելուց առաջ պետք է տրվի իրավիճակի համարժեք գնահատական, իրերն էլ կոչվեն իրենց անուններով։ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ իշխանություն և կառավարություն է։ Այսինքն, այս իշխանությունները սպասարկում են այդ պետությունների պետական շահերը ՀՀ-ում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Սովորաբար, Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական խմբակի, կառավարության, ուժային կառույցների գործունեությունը գնահատում են՝ որպես բռնատիրական ռեժիմ։ Բայց դա այդքան էլ այդպես չէ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Կա սահմանադրական միապետություն, որտեղ միապետը բացարձակ իշխանություն ունի՝ Մեծ Բրիտանիան։ Միապետն Անգլիկան եկեղեցու գլուխն է, համարվում է այդ եկեղեցու հոգևոր առաջնորդը, նաև գլխավոր դատախազն է, ԶՈւ գլխավոր հրամանատարը։ Եթե ընտրություններից հետո թագավորը չի հաստատում ընտրված վարչապետի թեկնածուին, նա չի դառնում վարչապետ։ Այսինքն, այդ երկրում օրենսդիր, գործադիր, դատաիրավական, հոգևոր իշխանությունների, ԶՈՒ-ի թիվ մեկ պատասխանատուն թագուհին կամ թագավորն է։ Կան նաև ավտորիտար ռեժիմներ, օրինակ՝ Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգը։ Լիազորությունների մի մասն օրենքով էր վերապահված, մյուս մասը՝ ոչ, բայց այդ երկրի ղեկավարն իր գործողություններում ելնում էր իր պետության պետական շահի սպասարկման տրամաբանությունից»,- ասաց հասարակական գործիչը:

«Այն, ինչ այսօր առկա է Հայաստանում, նաև, օրինակ, Ուկրաինայում, խունտա է։ Այսինքն, այս երկրներն արտաքին կառավարման ներքո են՝ բռնապետական ռեժիմի գործառույթներով և գործիքակազմով։ Այն, ինչ կատարվում է, դրսի պատվեր է։ Հասկանանք՝ ինչո՞ւ են կոնկրետ Ադրբեջանը և Թուրքիան ուզում մեր եկեղեցու և նրա առաջնորդի դեմ գործողություններ անել։

Կարդացեք նաև

Այս գրոհը սկսվեց, երբ Վեհափառ հայրապետը Շվեյցարիայի Բեռն քաղաքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված մեծ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունեցավ, որում, մասնավորապես, գնահատական էր տրվում Արցախում պատմական, մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ վայրագություններին, 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցությանը։ Օրակարգային հարց էր բարձրացվում, որ մեր հայրենակիցները պետք է Արցախ վերադառնան, կեցվածք էր դրսևորվում նաև մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ»,- նշեց ռազմական գործիչը:

Նահապետյանի պնդմամբ՝ այդ հավաքին ներկա էին և՛ բողոքական, ավետարանական, և՛ ուղղափառ, և՛ կաթոլիկ եկեղեցու հոգևոր ներկայացուցիչներ, և խիստ բանաձև ընդունվեց, այդ թվում՝ մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մասին.

«Օրեր անց ԱՄՆ-ում գործող Եկեղեցիների միության կոչի մեջ ընդգրկվեցին այդ բանաձևի որոշ դրույթներ։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի վրա, փաստորեն, որոշ պետություններ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, և քրիստոնյա աշխարհը, կարող են լուրջ ճնշումներ գործադրել։ Բնականաբար, սա ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պետական շահերի տիրույթում չէր»:

«Այդ երկրներից ազդակներ եկան Հայաստան, որ մեր եկեղեցու դեմ գործողություններ սկսեն։ Իրենք գնահատում են, որ այս ամենն առաջին հերթին կազմակերպում է և կեցվածք է դրսևորում մեր եկեղեցու առաջնորդը՝ Գարեգին Բ կաթողիկոսը։ Կոնկրետ նրա նկատմամբ արշավ սկսվեց, հայհոյախառն խոսակցություններ, պիտակավորումներ՝ Փաշինյանի և տիկնոջ կատարմամբ՝ իրենց սոցցանցային էջերում։ Դրանից հետո էլ որոշ հոգևորականների՝ Բագրատ և Միքայել Սրբազանների նկատմամբ կոնկրետ գործողություններ արվեցին»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս