Այո՛, ՀԾԿՀ 3 անդամ մեկնել է Թուրքիա. Մեսրոպ Մանուկյանը հաստատեց տեղեկությունը

Այո՛, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները հոկտեմբերին մեկնել են Թուրքիա, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«ՀԾԿՀ անդամներ Սերգեյ Աղինյանը, Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանն այս տարվա հոկտեմբերին մեկնել են Թուրքիա։

Թեման հետևյալն է եղել. ՀՀ-ն 1999 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցացիայի ոչ միայն անդամ, այլ նաև՝ հիմնադիր անդամ։ Ասոցացիայի աշխատանքային ռեժիմն այնպիսին է, որ տարին երկու անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում և դրա ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող բազմաթիվ հարցեր։

Քննարկել են վերականգնվող արևային էներգետիակայի հետ առկա խնդիրները, շուկայի ազատականացման վերաբերյալ խնդիրները։ Թուրքիայում վերջին այցելության ընթացքում այս խնդիրներն են շոշափվել»,-ասաց Մեսրոպյանը։

Այս թեմային անդրադարձել էր նաև ՀԷՑ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը։ Արձագանքելով դրան՝ Մեսրոպ Մեսրոպյանն ասաց.

«Խոսել այդ մասին, ի լուր աշխարհի հայտարարել, թե ա՛յ, տեսեք, գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան ու ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին՝ առնվազն նման է գեբելսյան քարոզչությանը, այն է՝ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն»։

Տեսանյութեր

Լրահոս