Իսրայելցի նախարարի կոշտ մեղադրանքները՝ Թուրքիայի արտգործնախարարին

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին սոցցանցում կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին մեղադրելով իսլամիստ ուժերին աջակցելու և Արևմուտքի անվտանգության համար «սպառնալիք» ներկայացնելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չիկլին, Ֆիդանի և Համասի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիյեի համատեղ լուսանկարը հրապարակելով, պնդել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը տարիներ շարունակ ձևավորել է Անկարայի «Իսլամական շարժումներին մոտ» քաղաքական գիծը։ Նրա պնդմամբ՝ Ֆիդանը Սիրիայում «ձևավորել է ջիհադիստական խմբերի ենթակառուցվածք», աջակցել է տարբեր տարածաշրջաններից եկող զինյալների տեղաշարժին և «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարությանն ապահովել է պաշտպանություն Թուրքիայում։

Չիկլին ասել է, որ Թուրքիայում ազատ տեղաշարժվող «ՀԱՄԱՍ»-ի անդամները կարող են ներգրավված լինել «Եվրոպայում հնարավոր ահաբեկչական գործողությունների պլանավորմանը»։ Նա նաև պնդել է, որ Ֆիդանի ղեկավարության շրջանում Թուրքիան «ավելի փակ և վերահսկողության վրա հիմնված» կառավարման մոդելի է անցել՝ առաջնահերթությամբ հետապնդելով արտասահմանում գտնվող ընդդիմադիրներին։

Իսրայելցի նախարարն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է զգուշանա Անկարայի քաղաքականությունից՝ Ֆիդանին ընդգրկելով Թուրքիայի «իսլամիստ ուղղվածությամբ փոփոխության առանցքային դեմքերից մեկի» շարքում։

Թուրքական կողմն այս մեղադրանքներին դեռևս չի արձագանքել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930