Բաժիններ՝

Հարավային Կորեան առաջարկում է ռազմшկան բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ սահմանին հնարավոր բախnւմները կանխելու համար

Հարավային Կորեան առաջարկել է ռազմական բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի հետ՝ քննարկելու համար, թե ինչպես պարզաբանել ռազմական սահմանազատման գիծը՝ միջկորեական սահմանի մոտ հնարավոր բախումները կանխելու նպատակով, հաղորդել է Yonhap news Agency-ն։

Առաջարկը հնչել է այն ժամանակ, երբ հյուսիսկորեացի զինվորները մի քանի անգամ հատել են ռազմական սահմանազատման գիծը սահմանի մոտ աշխատանքներ կատարելիս, ինչպիսիք են՝ հողերի մաքրումը կամ բուֆերային գոտում ականապատումը։

«Մեր զինվորականները պաշտոնապես առաջարկում են միջկորեական բանակցություններ անցկացնել ռազմական իշխանությունների միջև՝ քննարկելու ռազմական սահմանազատման գիծը հաստատելու, պատահական բախումները կանխելու և ռազմական լարվածությունը մեղմելու համար», – հայտարարության մեջ ասել է ազգային պաշտպանության քաղաքականության փոխնախարար Կիմ Հոնգ-չոլը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս