Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ:
Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի աշխատանքների մասնացելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հարավային Կորեա` մասնակցելու հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայանալիք Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիին՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը:
Անցել են այն ժամանակները, երբ ինչքան շատ թրև գաս, էնքան ավելի լավ տղա ես: Ինչքան շատ աշխատես, էնքան լավ մարդ ես ու լավ ոստիկան: Որ վետերոկներում թրև գան, օբյեկտներում թրև գան, շաբաթը մեկ քավոր, շաբաթը մեկ սանիկ, շաբաթը մեկ հարսանիք… Էնքան գործ կա այս համակարգում: 24 ժամը չի հերիքում:
Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչը վստահաբար կնպաստի հայ-ֆրանսիական գործարար նոր կապերի հաստատմանն ու Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը:
«Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ»
Նախագահները քննարկել և հավանության են արժանացրել նաև 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն Ազգային Ժողովում, պատգամավորների հետ հանդիպումների, և ՀՀ գլխավոր դատախազությունում, առաջին իսկ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ինքը չի առաջնորդվելու յուրայիններ կամ օտարներ սկզբունքով. բոլորն իր համար յուրային են:
Տաքսու վարորդի սպանության դեպքի մանրամասներ: Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության կայքէջից:
1993 թվականին Երևանում կատարված սպանության հետքերով
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը, ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
Այսպիսով, ոչ թե ՀԱՕԿ-ի անդամությունն է նախապայման համապատասխան միջազգային ֆեդերացիային անդամակցելու համար, այլ հակառակը՝ կազմակերպությունն ինքնաբերաբար դառնում է ՀԱՕԿ-ի անդամ, երբ ճանաչվում է համապատասխան միջազգային ֆեդերացիայի կողմից: Ավելին, համապատասխան միջազգային ֆեդերացիայի անդամ ազգային ֆեդերացիան Օլիմպիական Խարտիայի և ՀԱՕԿ կանոնադրության ուժով համարվում է ՀԱՕԿ անդամ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Բիզնես պլաս» ընկերությունը գույքի համար պետք է վճարի 124 միլիոն դրամ։ Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:
Գործադիրն այսօր սահմանել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը անվճար տալու դեպքերը:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը և այն իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային […]
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:
Այս պայմաններում ոստիկանության ղեկավարությունը ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման դեպքերը դիտում է որպես եզակի ու արտասովոր երևույթ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը: