Արամ Բադալյանը՝ Քաղաքաշինության փոխնախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:

Արամ Բադալյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
14 փետրվարի 1958թ., ք. Երևան

Կրթություն
1975-1980 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, շինարարության էկոնիմիկայի և կազմակերպման ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1980-1984 թթ. – «Գլխհայջրշինի» թիվ 20, թիվ 19 շինվարչություններ` արտադրական բաժնի ավագ ինժեներ, պլան-արտադրական բաժնի պետ

1985-1990 թթ. – ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` նախահաշվային բաժնի առաջատար մասնագետ, խմբի ղեկավար, կոորդինացիոն-արտադրական բաժնի պետ

1990-1991 թթ. – ՀՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչություն` երկրաշարժի հետևանքների վերացման բաժնի առաջատար մասնագետ

1991-1992 թթ. – ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` գլխավոր տնօրենի տեղակալ

1992-1993 թթ. «ՍԱԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

1993-1995 թթ. – ՀՀ կառավարության գործերի կառավարչություն` վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

1995-1998 թթ. – ՀՀ կառավարության քարտուղարություն` վերահսկողության վարչության պետի տեղակալ

1998-1998 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի տեղակալ-վերահսկողության և հատուկ հանձնարարությունների բաժնի վարիչ

1998-1999 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի կազմտեսչական վարչության պետի տեղակալ-տեսչական բաժնի վարիչ

1999-2000 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ

2000-2000 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ

2000-2001 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ-քարտուղարության պետ

2001-2002 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ

2002-2008 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2008 -2013 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2013 -2014 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

2014 թ. փետրվար-մայիս – Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթերճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

2014 թ. մայիսի 22-ից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, միջկառավարական սուրհանդակային կապի պատվոգրով:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Տեսանյութեր

Լրահոս