Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:
Այս պայմաններում ոստիկանության ղեկավարությունը ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման դեպքերը դիտում է որպես եզակի ու արտասովոր երևույթ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք ձեռնարկություններ, որից հետո Չարենցավան քաղաքում ներկա է գտնվել «Չարենցյան շաբաթ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:
Սեպտեմբերի կարևորագույն ձեռքբերումը «Երևան Ջուր» ընկերության համար «Արարատյան» և «Շորշոր» ջրաղբյուրների պոմպակայանների աշխատանքի ամբողջովին, իսկ «Գյումուշի» և «Գառնիի» պոմպակայանների՝ մասնակի դադարեցումն է:
Գ.Կոստանյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ի.Գաշեն, տնօրենի տեղակալ Բ.Ուրումովան, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օ.Պավլյուկը:
Շուրջ 2 տարվա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել է գրեթե 300 դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 7500 մասնագետ` գործարար դաշտից, հարկային և մաքսային ծառայություններից, ինչպես նաև այլ գերատեսչություններից:
Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:
Ուխտերթը կոչված էր վերահաստատելու հայ երիտասարդության հավատարմությունը ազգային-հոգևոր արժեքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի կյանքում նրա անխաթար առաքելության հանդեպ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշել է՝
Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ա. Քոչինյանի ծննդավայր Վահագնի գյուղի դպրոցի մոտ տեղադրվել է անվանի գործչի կիսանդրին (քանդակագործ` Սարգիս Ղարիբյան), որի բացման հանդիսավոր արարողությունն էլ կայացավ այսօր:
Երևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:
Հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության և գիտության նախարարներին, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր գործում:
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքն սկսեց «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 70-ամյակի առիթով կազմակերպված՝ Հայագիտական երկրորդ գիտաժողովի հյուրերին՝ Քլոդ Արմեն Մութաֆյանին, Վարդան Մատթեոսյանին, Ժիրայր Դեդեյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին, Աննա Շիրինյանին, Իզաբել Օժեին, Աննա Մարիա Շեվալյեին, Սոնա Հարությունյանին և այլոց:
«Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ հոկտեմբերի 19-ին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հուղարկավորության արարողությանը:
ՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագով Անուբաղ Համբարյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով՝ փոխոստիկանապետ է նշանակվել նաև Սամվել Հովհաննիսյանը:
ՀՀ Կառավարությունը այսօր «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող 34 ընտանիքի անդամ ՀՀ քաղաքացիներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Է. Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական, «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Բաբկեն Վարդանյանի հետ: Հանդիպման թեման էր՝ «Հայ ազգային գաղափարախոսություն՝ ճանաչում, ընդունում եւ կիրառում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին: