Բաժիններ՝

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի դիտորդական առաքելությունն Արցախի հանրաքվեն գնահատում է օրինակելի

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի դիտորդական առաքելությունը Արցախում անցկացված հանրաքվեն գնահատում է օրինակելի և միջազգային չափանիշներին համապատասխանող: Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում Եվրոպայի Հայ դատի դիտորդական հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը նշեց, որ հանրաքվեն անցկացվել է պրոֆեսիոնալ և թափանցիկ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովից գոհունակությամբ տեղեկացանք, որ հանրաքվեն անցկացնելիս նկատի են առնվել միջազգային դիտորդների եզրակացություններն ու գաղափարները: Մեր առաքելության բոլոր դիտորդները եզրակացրել են, որ ընդհանրապես ընտրական հարցերով պատասխանատուներին հաջողվել է կազմակերպել լավ և օրինական հանրաքվե՝ պրոֆեսիոնալ և թափանցիկ կերպով», ասաց Կարապետյանը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի դիտորդները եղել են Արցախի 11 տարածքային շրջանների 48 ընտրատեղամասերում և տեղեկացրել, որ հանրաքվեն անցկացվել է թափանցիկ, հանդարտ և օրինական, գործի են դրվել ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումներն ու գործողությունները:

«Դիտորդները փաստել են հանրաքվեի մասնակիցների բարձր տոկոսը, նկատել են փոքր բացթողումներ, որոնք, անշուշտ, որևէ կերպ չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Ընդհանրապես, տեղի ունեցավ օրինակելի հանրաքվե»,­ ընդգծեց Եվրոպայի Հայ դատի
հանձնախմբի ղեկավարը:

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս