Սահմանադրական հանրաքվեն Արցախում ավարտվեց. քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 73,91 տոկոսը
Արցախի սահմանադրական հանրաքվեին ընտրատեղամասերի փակման ժամին՝ 20:00-ի դրությամբ մասնակցել է 79 հազար 380 քաղացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 73,91 տոկոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԼՂՀ ՀԿՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:
Ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել էր Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի: Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:
Սահմանադրական փոփոխություններով Արցախն անցնում է կառավարման նախագահական համակարգի: