«ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մյունխենի Անվտանգության գագաթաժողովի շրջանակում, ելույթ ունենալով Եվրասիայի խնդիրներին ու համագործակցության հարցերին նվիրված քննարկումների ժամանակ, հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Անհրաժեշտ է միավորել ջանքերը ու ճնշում գործադրել Երևանի վրա՝ ազատելու ադրբեջանական օկուպացված հողերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Մեր կառուցողական դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա հակամարտության շուտափույթ լուծման վրա»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում։ «Անհրաժեշտ է վերացնել այդ երկակի ստանդարտները»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728