«Պայքարում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար». Էլենի Թեոխարիուս

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը երեկ՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ՝ տեսակապով շնորհավորել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ՝  ասելով, որ ինքը նույնպես նշում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:

«Ողջունում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված համաղարաբաղյան հանրահավաքի բոլոր մասնակիցներին և շնորհավորում բոլորիդ, իմ սիրելի´ արցախցիներ:

Ես միշտ եղել ու այսուհետ էլ լինելու եմ ձեր կողքին: Ես պաշտում եմ Արցախը, հիանում եմ այդ տարածաշրջանի մարդկանցով: 10 տարի անընդմեջ այցելել եմ Արցախ և շարժման ընթացքում աշխատել եմ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, իսկ ձեր զինված ուժերի կողմից Ադրբեջանի զավթողական ռեժիմի դեմ տարած փառապանծ հաղթանակն ուղղակի հիացրել էր ինձ: Ես անչափ հպարտանում եմ ձեր ձեռքբերումներով և Եվրախորհրդարանում պայքարում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար: Սիրելի´ հայրենակիցներ, ես միշտ ձեզ հետ եմ ու հպատ եմ վերադառնալ Ստեփանակերտ ցանկացած պահի, երբ զգաք իմ կարիքը: Կեցցե՛ Արցախի ժողովուրդը»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Էլենի Թեոխարիուսը:

Տեսանյութեր

Լրահոս