Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների եւ իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։
Օգոստոսի 22-ին ՝ժամը 17:01-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել,որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյանի 14 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ավտոմեքենա է շրջվել:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամում ընթացիկ գործունեության արդյունքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում հայտնաբերվել է ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Ա-ն:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ:
Ս.թ. օգոստոսի 22-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ՔՀԲ ծառայողները պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Տ. Ս-ն օգոստոսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում համագյուղացի 1961թ.ծնված Ա. Գ-ի տան բակից գողացել է 1 գլուխ այծ:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության պատվիրակությանը։
Օգոստոսի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մարտունի քաղաքի «Բրոյլեր» կոչվող տեղանքում զննության են ենթարկել Մարտունու շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Վ. Հ-ին պատկանող «ՎԱԶ-21011» ավտոմեքենան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ Վարդան Փարթամյանի գլխավորությամբ:
Նախորդ հրապարակման մեջ նշել էի, որ ԶՈւ-ի ղեկավար կազմը չի հիմնվել Արցախյան պատերազմի փորձի վրա: Եթե ավելի կոնկրետ, ապա կասեի մի բանակ կռվում էր, մեկ այլ բանակ ստեղծվում:
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնում հավաքագրված նյութերով պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1981թ. ծնված Ե. Դ-ն , Ստեփանակերտ քաղաքի Ա.Մկրտչյան 9/4 հասցեում տեղակայված «Մարգարյան ստոմոտոլոգիական կլինիկա» ՍՊ ընկերությունում, 2014թ-ի նոյեմբեր ամսից մինչև 2015թ-ի մայիս ամիսն առանց համապատասխան պետական գրանցման և հարկային պարտավորությունների կատարման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, պետությանը պատճառելով նյութական վնաս:
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11:50-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ՔՀԲ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը մայրաքաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Գ Հ-ն Լուսաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նորայր Զաքարյան» ԱՁ հանգստի գոտուց գողացել է Մարտունու շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Ա-ին պատկանող «SAMSUNG A-3» տեսակի բջջային հեռախոսը:
Հուլիսի 27-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժին դիմած նույն քաղաքի բնակիչ 1995թ. ծնված Գ. Հ-ն հայտնել է, որ իրեն պատկանող «QUKITEL C-8» տեսակի բջջային հեռախոսը անհայտ հանգամանքներում կորցրել է:
Սույն թվականի օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ճանաչողական այցելություն կատարեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժին։
Օգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչ 1960թ. ծնված Վ. Ք-ն դիմել է այն մասին, որ օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, Ասկերան քաղաքի վարչական տարածքում գտնվող, իրեն պատկանող «Նարեկ» ՍՊԸ քարամշակման կետից գողացել է տեսակավորման սարքավորման 83 մետր երկարությամբ փոխադրաժապավեն:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 22:50-ի, սահմաններում Արցախի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչ 1988թ. ծնված Է. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան, Ստեփ ԳԵՍ փողոցի թիվ 1 տան դիմացի ճանապարհահատվածում բախվել է հեծանվով երթևեկող 1990թ . ծնված Վ. Դ-ին, ինչից հետո տեղափոխել է հիվանդանոց:
Օգոստոսի 19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Առաքելյան 4/1 հասցեում հորդառատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է խանութները, Մ. Գոշ 6ա հասցեում ջուրը լցվել է շենքի նկուղը, Թումանյան 94 հասցեում ջուրը լցվել է ավտոտնակը, անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը:
ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում:
Նիկոլյա Հայոսի խոսքով՝ նախորդ իշխանությունների վարած բանակցությունների վերաբերյալ վարչապետի պնդումը փոքր-ինչ անհասկանալի է, քանի որ նախորդ իշխանությունները այնուամենայնիվ հողեր և դիրքեր չեն զիջել կարգավորման գործընթացում: «Պնդումը, որ տարածքներ զիջելու պատրաստ են եղել նախորդ իշխանությունները, ճիշտ է, բայց դա փաստաթղթերում կա, լինելու է նաև այն փաստաթղթում, որը կբանակցի նոր իշխանությունը»:
«Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել»։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Երևանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի. սահմաններում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ 1994թ ծնված Գ. Ա-ն, վարելով իրեն վստահված «ԳԱԶ-2410» ավտոմեքենան, Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված՝ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «ինքը եկել է հող հանձնելու»:
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ, բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»,- այսօր Հանրապետության հրապարակում, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցային գործընթացին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։