«Եթե մեզ աշխարհում ինչ-որ կարևոր շրջանակներ դեռ հարգում են, ապա դա անում են Արցախյան ազատամարտում հաղթանակի համար». Ռուբեն Մելիքյան
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«1) Եթե մեզ աշխարհում ինչ-որ կարևոր շրջանակներ դեռ հարգում են, ապա դա անում են Արցախյան ազատամարտում հաղթանակի համար։ Անցյալ տարվա գործընթացները միջազգայնորեն կապիտալացնելու, ցավոք, անհաջող փորձը հերթական անգամ հաստատեց առաջին միտքը։
2) Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած միտքս – Երևանում լավ չեն ճանաչում ու լավ չեն հասկանում Ստեփանակերտը, և հակառակը։
3) Որպես Արցախում շուրջ երկուսուկես տարի աշխատած բնիկ Երևանցի՝ հրապարակավ հայտնում եմ պատրաստակամությունս թեկուզ փոքր, բայց իրական նպաստ բերել այս անընդունելի վիճակի կարգավորմանը»: