
«Սա մեր ճանապարհի նոր սկիզբն է». Աշոտ Ղուլյան

Քիչ առաջ Երևանում ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ երկուստեք արձանագրել են, որ շատ օգտակար քննարկումներ են ունեցել, քննարկել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հարցը, հատկապես՝ Արցախյան հակամարտության հարցում:
Նա դրվատանքով խոսեց երկու խորհրդարանների համագործակցության մասին, և նշեց, որ ծանոթացման փուլը կարելի է ավարտված համարել.
«Սա մեր ճանապարհի նոր սկիզբն է»:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ բացառիկ կարևոր էին քննարկված թեմաները՝ Արցախյան հիմնադիր և խորհրդարանական դիվանագիտություն համատեքստում: