
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանում է Երևան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Երևանում:
Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: