Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչ 1993թ. ծնված Ռ. Մ-ն, վարելով «Oպել Աստրա» ավտոմեքենան, Տող-Տումի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջել այն և կողերի կոտրվածքով տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործների Արցախից ու Հայաստանից:
Այս ընթացքում իսկապես ահռելի աշխատանք է տարվել, որի արդյունքում ծառայությունը որակապես լրիվ այլ մակարդակի է հասցվել:
Եթե ոչ մի էքստրաօրդինար բան չպատահի, շփման գծում սուպերսրացումներ չլինեն, կամ աշխարհում գերիրադարձություններ չլինեն, կամ խելահեղ դեմարշեր չլինեն Մոսկվայի, Անկարայի կամ Թեհրանի կողմից, չեմ տեսնում ոչինչ, որ կխանգարի այդ հանդիպմանը, բայց չկան որևէ նախադրյալներ, որ այդ հանդիպումը դառնա պատմական։
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում կայանված Ի.Գ-ն պատկանող «ՎԱԶ-211200» ավտոմեքենայի սրահից «JVS» մոդելի նվագարկիչ և բարձրախոսներ գողանալու մասին:
Բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին: 1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի:
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:
Օգոստոսի 20-ին ժամը 21:00-ին Մարտունի քաղաքի բնակչուհի 1983թ. ծնված Ի.Գ-ն ոստիկանության շրջանային բաժին է դիմել այն մասին, որ օգոստոսի 19-ի ժամը 04:30-ից մինչև օգոստոսի 20-ի ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գարեգին Նժդեհի փողոցում կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-211200» ավտոմեքենայի սրահից, ապակին մեխանիկական ներգործության միջոցով իջեցնելու եղանակով գողացել է «JVS» մոդելի նվագարկիչ և բարձրախոսներ:
Նախագահ Սահակյանը կարևորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղը 2016-17 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին և նրանց հանձնել ավարտական դիպլոմները:
Արցախում 2017 թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017 թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017 թ. հունվար-հունիսին (աճողական) 2016 թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս:
Շուշիի կենտրոնում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է: Որպես ճարտարապետական կառույց՝ այն գրավում է ոչ միայն իր գույնով, այլեւ յուրօրինակ գմբեթով ու փորագրություններով: Տաճարի դիմաց կառուցված է զանգակատունը: Եկեղեցին ունի մի հատված, որտեղ ակուստիկ հատկությունների շնորհիվ փոխվում է մարդու ձայնը. այն կարծես դառնում է օտար:
Եղիր սթափ և ուշադիր:
Բանակի, զինծառայողների նկատմամբ պարտքի զգացում բոլորս ունենք: Սպայի, զինվորի նկատմամբ հարգանքը մեր երկրում միշտ էլ ընդգծված է եղել: Այս տարիների ընթացքում շատերն են եղել բանակի կողքին՝ ով ինչով կարողացել է՝ ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ:
Օգոստոսի 18-ին՝ ժամը 20:00-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից, ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ասկերան քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Տ Ս-ն, ով Ասկերան քաղաքի տարածքով հոսող Կառկառ գետից, էլեկտրական սարքավորումների միջոցով ապօրինի որսացել է «Սվե» տեսակի 22 ձուկ:
ՊԲ-ի առաջապահ ուժերը, ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն կրել մարտական հերթապահություն և վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Ռուսական կողմի վստահությունը հեռավոր հույսեր է առաջացնում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հնարավոր է եղել մոտեցնել Հայաստանի եւ ՄԽ համանախագահության դիրքորոշմանը: Իսկ եթե այս ամբողջ նախապատրաստական աշխատանքներից հետո բարձր մակարդակով բանակցություններն ապասառեցվեն, ապա պետք է սպասել շփման գծում որեւէ լուրջ, դրական տեղաշարժի:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով:
«Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղել լքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար և սոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայում թալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել է վարչապետ Հարությունյանը:
«Ադրբեջանին այլ լծակ չի մնում, քան պատերազմի վերսկսման սպառնալիքի այդ բութ գործիքն օգտագործելը։ Ուրիշ փաստարկ Ադրբեջանը չունի, թե ինչու պետք է պահպանել իր այդ դիրքորոշումը»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: Փաստաթուղթը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ:
Հոգլանդը նշել է, որ դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո առաջիկա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններ կանեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին:
Դեպքի վայր են մեկնել Մարտակերտի ՀՓՄ-ից հրշեջ-սակրավորները և իրականացրել 227գր տրոտիլ էկվիվալենտ հզորությամբ պայթյուն:
«Երիտասարդ տղա է զոհվել, բոլորս էլ ցավում ենք․ սա անդառնալի կորուստ է»,- ասաց Բաբայանը՝ նկատելով, որ հակառակորդի քայլերի մեջ որևէ տրամաբանություն չկա։
ՊԲ զինծառայող Արման Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։